Ղազարոս Աղայանի "Անահիտ"-ը, ի տարբերություն գրողի մյուս հեքիաթների, հրաշապատում բնույթ չունի: Նրանում բացակայում են սարսափազդու հրեշները, կախարդական հրաշքները, որոնց առկայությունը հեքիաթներում այնքան անհրաժեշտ էր համարում հեղինակը` երեխաներին անվախ ոգով դաստիարակելու համար: