Price: $22.99 Retail: $25.00 You Save:$2.01
This item is in stock
SKU: GG0011
“Կարգին Խաղեր” նախագծի հիմնական նպատակն է համախմբել ճանաչողական, ուշադրություն, տրամաբանություն և հիշողություն զարգացնող առաջադրանքները և խաղերը, որոնք հույս ունենք օգտակար կլինեն հետաքրքրասեր բալիկներին:
Առաջին փաթեթը իր մեջ ներառում է .
• Ամսագիր լայն տիպի առաջադրանքներով, ճանաչողական նյութերով, ինչպես նաև Արգոնավորդների մասին պատմվածքով:
• Այդ պատմվածքի հիման վրա ստեղծված խաղ, որի հետ կան ստվարաթղտեր, որոնցից երեխան պետք է կտրի 30 հատ հարցաքարտ:
• 7 թերթ անցքերով, որոնք ներկելով և կազմելով երեխան կստանա իր ձեռքերով ստեղծած գիրք:
• 3 հատ ֆոն-նկար, որոնց վրա երեխան պետք է սոսնձի այն պատկերները, որոնք կան ամսագրի 10 և 15-րդ էջերում` այդպիսով ստանալով լիարժեք նկարներ:
• Ստվարաթղտեր, որոնցից երեխան պետք է կտրի 45 հատ քարտ, որպեսզի կատարի ամսագրի 30-36 էջերում նկարագրած առաջադրանքները:
• Համակարգչային սկավառակ, որի մեջ կան 5 հատ ճանաչողական և զարգացնող խաղեր: